Իրավունք

Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

1 րոպեի ընթերցում

Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևան համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 25-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Իջևանում գտնվող շուրջ 10 միլիոն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք ունեցող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կողմից հողամասը կառուցապատման իրավունքով ձեռք բերելուց հետո այն նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով դադարեցնել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/41 հասցեում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ.-ի կառուցապատման իրավունքը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում