Կրթություն

Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացել է «Կամավորության միջազգային օր 2024» միջոցառումը

2 րոպեի ընթերցում

Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացել է «Կամավորության միջազգային օր 2024» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) Հայ Առաջադեմ Երիտասարդություն (Armenian Progressive Youth) հասարակական կազմակերպության հետ դեկտեմբերի 5-ին կազմակերպել է «Կամավորության միջազգային օր 2024» միջոցառումը:, որի նպատակն էր երիտասարդներին ներկայացնելու կամավորության կարևորությունը և խթանելու նրանց ներգրավվածությունը սոցիալական նախաձեռնություններում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲՊՀ-ից, միջոցառման շրջանակում համալսարանը դարձել է հարթակ, որտեղ ուսանողները ծանոթացել են տարբեր երիտասարդական կազմակերպությունների կամավորական ծրագրերին: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը։

«ԲՊՀ բակում տեղադրված տաղավարներում ներկայացվեցին տարբեր հասարակական կազմակերպությունների ծրագրերը, որոնք շեշտում էին կամավորության դերն ու ազդեցությունը հասարակության մեջ: Երիտասարդներին հնարավորություն տրվեց անմիջականորեն շփվելու ծրագրերի կազմակերպիչների հետ, հասկանալու դրանց նպատակներն ու գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրվելու համագործակցության և կամավորական աշխատանքի հնարավորություններով։

Հատուկ ուշադրություն դարձվեց բարեգործությանը՝ միջոցառման առանցքում դնելով երիտասարդների սոցիալական պատասխանատվության զարգացումը: ԲՊՀ ամբիոնների ու բաժինների աշխատակիցների ու կամավորների կողմից պատրաստված քաղցրավենիքի ու հուշանվերների, գրքերի ու ձեռագործ իրերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերվեց «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia»-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տոնական տրամադրությունը ևս հատուկ նշանակություն է ունեցել միջոցառման ընթացքում: DJ Sianna-ի երաժշտությունը բարձրացրել է բոլորի տրամադրությունը` ստեղծելով ուրախ ու ոգևորիչ միջավայր, միավորելով բոլոր ներկաներին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում