Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Նորվեգիայի փոխդեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Նորվեգիայի փոխդեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության փոխդեսպան Ռեբեկա Լիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր. մասնավորապես, նախարարի տեղակալը ներկայացրել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արևային և հողմային էլեկտրաէներգիայի արտադրությանն ուղղված ծրագրերը միջազգային համագործակցության շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Հարությունյանը նշել է, որ ծրագրի իրականացումը միտված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի, ինչը հնարավորության կտա հետագա ավելի լայն համագործակցության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում