Հայաստանը կունենա Արագ արձագանքման բժշկական խումբ, որը մարդասիրական առաքելություն կիրականացնի երկրում և երկրից դուրս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաաստանում կստեղծվի Արագ արձագանքման բժշկական խումբ, որն ըստ անհրաժեշտության մարդասիրական առաքելություն կիրականացնի ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Նախագծով առաջարկում ենք ստեղծել արագ արձագանքման բժշկական խումբ ՀՀ-ում, որը մարդասիրական առաքելություն կունենա: Եթե տարբեր երկրներում անհրաժեշտություն լինի, և կառավարության, վարչապետի կողմից որոշում կայացվի, որ պետք է մարդասիրական բժշկական խումբ ուղարկել այդ երկիր՝ մարդասիրական առաքելության համար, ապա այս խումբը կարող է մեկնել և տրամադրել համապատասխան օգնություն տուժած բնակչութանը»,-ասաց Նանուշյանը:

Այս խումբը պետք է լինի ինքնաբավ, այսինքն՝ պետք է ապահովված լինի և կադրերով՝ բուժաշխատողներով, լոգիստիկ մասնագետներով, և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, սննդով, ջրով: «Այսինքն՝ խումբը պետք է լինի ինքնաբավ և ցանկացած արհավիրքի ժամանակ կարողանա ինքնուրույն բժշկական ծառայություններ մատուցել տուժած բնակչությանը»,-ասաց նա:

Խումբը պետք է աշխատի Առողջապահության համաշախարհային կազմակերպության ստանդարտներով: Խումբը պետք է ստանա միջազգային հավաստագիր: «Երբ խումբը ստանա միջազգային հավաստագիր, մեր հայաստանյան բժշկական թիմն էլ կկարողանա մեկնել մարդասիրական առաքելությունների այնպես, ինչպես տարբեր բժշկական թիմեր կորոնավիրուսային հիվանդության և պատերազմի ժամանակ այցելեցին Հայաստան և օգնեցին մեր բուժաշխատողներին բժշկական ծառայություններ տրամադրելու»,-ասաց Նանուշյանը:

Ըստ նախագծի՝ Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:

 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը