Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արձագանքելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը ստորագրելու մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։

Պատժամիջոցների ցանկում ներառված են Վրաստանի նախկին վարչապետներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ։

«Ես հենց նոր ստորագրեցի հրամանագիր, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Վրաստանում գործող կառավարության այն հատվածի դեմ, որը Վրաստանը հանձնում է (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինին», - գրել է Ուկրաինայի նախագահը՝ գրառմանը կից տեսանյութ հրապարակելով։

Ըստ Զելենսկիի՝ կարևոր է, որ գործընկերներն այժմ նույնպես խոսեն իրենց դիրքորոշման մասին և անկեղծորեն ասեն, թե ինչ է կատարվում։

«Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Իվանիշվիլիի և նրա հանցակիցների՝ 19 հոգու նկատմամբ։ Սա հենց նրանք են, ովքեր վաճառում են Վրաստանի և նրա ժողովրդի շահերը։ Եվ մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային, աշխարհում բոլորին գործել նույն կերպ՝ սկզբունքորեն», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Պատժամիջոցներ են սահմանվել Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, պատգամավոր Գրիգոլ Լիլուաշվիլիի, Վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեի, ներքին գործերի և անվտանգության ծառայության նախարար Վախթանգ Գոմելաուրիի, «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի և այլ գործիչների նկատմամբ։

Ըստ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության՝ ցուցակում ընդգրկված անձանց ֆինանսական ակտիվներն Ուկրաինայում տասը տարով կսառեցվեն, նրանց կարգելվի Ուկրաինայում բիզնես վարել, կսահմանափակվի մուտքն Ուկրաինա, կչեղարկվեն վիզաները, բացի այդ, նրանց կարգելվի գույք և հողատարածք գնել Ուկրաինայում:

Վրաստանում արդեն մեկ շաբաթ է՝ ցույցեր են տեղի ունենում ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու՝ երկրի իշխանությունների որոշման դեմ։ Ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները