Ի՞նչ փուլում է ջրծաղիկի պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը․ պարզաբանում է ՀՀ առողջապահության նախարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացման վերաբերյալ։ 

Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է պատվաստանյութի մատակարարման գործընթացը՝ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել է․ 

«Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին` հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։ Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024թ.-ին հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում` սահմանված ժամկետներում։ Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով: Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել: Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը:

Հայերեն

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները