Հայաստան

Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար պետբյուջեից ավելի քան 3 մլրդ 845 մլն դրամ կհատկացվի

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար պետբյուջեից ավելի քան 3 մլրդ 845 մլն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվական պետբյուջեից համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվական պետբյուջեից համաֆինանսավորելու նպատակով ՀՀ մարզպետերի աշխատակազմերին ընդհանուր 3 միլիարդ 845 միլիոն 273 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝  առաջարկվում է ֆինանսավորել 30 համայնքների ընդհանուր առմամբ 50 ծրագրեր: 

Դրանց բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 5 ծրագիր- 336,6 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 9 ծրագիր -395,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 11 ծրագիր -1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզ՝ 3 ծրագիր- 167,9 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 10 ծրագիր - 699,3 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 4 ծրագիր-՝ 169,6 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 4 ծրագիր- 690 մլն դրամ և Տավուշի մարզ՝ 4 ծրագիր- 211,2 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում