Միացյալ Նահանգներ

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ներկայիս կարգավիճակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ներկայիս կարգավիճակին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին:

Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում