Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների մարզական կոչումներ են շնորհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին, սամբիստ Սեյրան Սարուխանյանին, ազատ ոճի ըմբիշ Հենրիկ Հայկյանին:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել բազկամարտիկ Ազատ Սրապյանին, ուշուիստ Դավիթ Վարդանյանին, ազատ ոճի ըմբիշ Մեժլում Մեժլումյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Աշոտ Խաչատրյանին, Մանվել Խաչատրյանին և Հայկ Խլոյանին, ծանրորդներ Էմմա Պողոսյանին և Աննա Ամրոյանին, սամբիստ Համլետ Սուքիասյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Դիմելով սպորտի վարպետի կոչում ստացած մարզիկներին՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սա առաջին քայլն է, և նրանք պետք է շարունակեն ջանասիրաբար աշխատել ու ձգտել հաղթանակների:

«Միջազգային վարպետի կոչում ստացողները, ըստ էության, իրենց երկրորդ քայլն են կատարում. հաջորդ՝ ամենակարևոր քայլը, պետք է կատարեք դեպի սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Իհարկե, դա բարդ է և շատ ավելի լուրջ ջանքեր է պահանջում: Ես հավատում եմ ձեր ուժերին ու նվիրումին և վստահաբար կարող եմ ասել, որ ձեզնից շատերը կհասնեն նաև այդ կոչմանը, որը շատ հազվադեպ է շնորհվում հատուկենտ մարդկանց»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ մարզիկներին մաղթելով հաջողություն:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն