Ռուսաստան

Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր առայժմ չկան. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր առայժմ չկան. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Իզվեստիյա» պարբերականին։

«Դեռևս բանակցությունների համար հիմքեր չկան», - ասել է Պեսկովը հրատարակությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ «շատ երկրներ հայտարարում են իրենց տարածքը տրամադրելու պատրաստակամության մասին» ռուս-ուկրաինական բանակցությունների համար, այդ թվում՝ Կատարը։

«Իսկապես, էմիրությունը շատ ակտիվ է միջնորդական ջանքերի առումով տարբեր հարցերի շուրջ, և դա արդյունավետ է անում։ Բացի այդ, մեր երկկողմ հարաբերությունները հիանալի են զարգանում, և մենք երախտապարտ ենք բոլոր երկրներին, ներառյալ Կատարին», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքի երկրները մտադիր են քննարկել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացվում է դեկտեմբերի 3-4-ը Բրյուսելում։ Միաժամանակ Ռյուտեն հավելել է, որ պետք է քննարկվի այն հարցը, թե ինչպես Կիևը կարող է խաղաղության շուրջ բանակցություններ վարել ուժի դիրքերից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում