«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կինոմոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 4-ին կկայանա «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնահարգանք» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։ Սա ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասն է։

«Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են, ում հնարավորություն է տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Մինչդեռ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» երկրորդ ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։

Առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկը այսօր հաջողությամբ կիրառվում է դպրոցներում և սփյուռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության և ռազմագիտության ուսուցիչների կողմից։

Ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի համատեղ ջանքերով։  

Նախորդ երկու ֆիլմերը հասանելի են հանրությանը ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։ Երրորդ ֆիլմը ցուցադրությունից հետո ևս բաց տարբերակով կտեղադրվի Բանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակում։

 

Հայերեն فارسی

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում