Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ արդյունավետ
աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կապերն էլ ավելի
կընդլայնվեն:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնելու Նիդեռլանդների կառավարության շահագրգռվածությունը, այդ թվում՝
ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման, տնտեսական կապերի
ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների
զարգացման ուղղություններով: 

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող
այլ հարցեր ևս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում