Տնտեսություն

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, հուշադրամի դիմերեսին Գոհար Գասպարյանի բեմական կերպարն է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ։ Դարձերեսին՝ Գոհար Գասպարյանի դիմապատկերը, վարդերի և սոխակի պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան։

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում։

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը - 1000 դրամ

Մետաղը/հարգը - արծաթ 9250

Քաշը - 33,6 գ

Տրամագիծը - 40,0 մմ

Որակը - պրուֆ

Դրամաշուրթը - ատամնավոր

Թողարկման քանակը - 300 հատ

Թողարկման տարեթիվը - 2024 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում