Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ ճանապարհների մասին տվյալները հրապարակել է Փրկարար ծառայությունը։ 

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի, Արագածի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում