Ռուսաստան

Վերին Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Վերին Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության «Ռոսգրանստրոյ» դաշնային պետական ​​ինստիտուտի մամուլի ծառայությունը։

««Ռոսգրանստրոյ»-ը տեղեկացնում է Վերին Լարս ավտոմոբիլային անցակետով բեռնատարների համար երթևեկության վերականգնման մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչությունը նոյեմբերի 26-ին եղանակային պայմանների վատթարացման պատճառով հայտարարել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակելու մասին: Նոյեմբերի 29-ին երթևեկությունը բացվել էր մարդատար ավտոմեքենաների համար։

«Ներկայումս երթևեկությունը բաց է բեռնատար, մարդատար և մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ ելնելով բարելավված եղանակային պայմաններից»,-պարզաբանել է Ռոսգրանստրոյը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում