Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի կառավարական բանակը խոստովանել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները գրավել են Հալեպի զգալի մասը՝ հաղորդելով լայնածավալ բախումների արդյունքում սպանված և վիրավորված տասնյակ զինվորների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ռոյթերս» գործակալությունից, զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ զինված խմբավորումները սկսել են լայնածավալ հարձակում մի քանի ուղղություններով Հալեպի և Իդլիբի ճակատներում  և հայտնում են կատաղի մարտերի մասին ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ հատվածում: 

«Մեր զինված ուժերի տասնյակ զինծառայողներ սպանվել են, իսկ մյուսները վիրավորվել են, քանի որ վերջին ժամերի ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները կարողացել են ներթափանցել Հալեպ քաղաքի թաղամասերի մեծ մասը»,-ասված է հայտարարության մեջ։

Սիրիացի զինվորականները նաև հայտարարել են Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին՝ նրանց դեմ հակահարձակման նախապատրաստման համար, որոնց նրանք ահաբեկիչներ են անվանում: Զինվորականները նշել են, որ զորքերի դուրսբերումը վերախմբավորման համար են անում՝ լրացուցիչ ուժերի ներգրավման և հակագրոհ կազմակերպելու նպատակով։

 

Հայերեն English

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար