Կառավարությունը կսահմանի արտակարգ իրավիճակների հետևանքով վնասի փոխհատուցման կարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակված նախագծի՝ կսահմանվի ոչ միայն վնասի գնահատման, այլև փոխհատուցման կարգը։ Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման մոտեցումները ավելի կհստակեցվեն, իսկ փոխհատուցման մեխանիզմները կդարձվեն հասկանալի և կիրառելի։

Նախագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի սահմանում, գույքային, բնակելի և գյուղատնտեսական վնասի գնահատման պարզեցում և հստակեցում։

Նախագիծը մշակվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի պահանջների հիման վրա, քանի որ ներկայիս կարգը չի ներառում փոխհատուցման հարցերը։ Կառավարության որոշման ընդունումը կապահովի արդյունավետ և արդար փոխհատուցման մեխանիզմներ։

Նախագծի ընդունումը չի պահանջում բյուջետային լրացուցիչ ծախսեր կամ եկամուտների կրճատում։

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից և նպատակ ունի բարելավել բնակչության պաշտպանության համակարգը՝ արտակարգ իրավիճակների պայմաններում պատճառված վնասի վերացման համար։

 

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը