Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքաառաջադրվել, ինչի վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, թե ովքեր կարող են մասնակցել Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ մասնակցել նախնական քվեարկությանը։

«Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքաառաջադրվել՝ info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները), կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով», - հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ ինքնաառաջադրման վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: 

Վարչապետի խոսքով՝ վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: 

«Այս տրամաբանությամբ՝ նախնական քվեարկությանը որպես թեկնածու կարող են առաջադրվել այն անձինք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են կամ կուսակցության համակիր, համախոհ և մոտիվացիոն նամակում պետք է պարտադիր այս թեմային անդրադարձ լինի։ Իհարկե, այս հանգամանքներում ակնհայտ է, որ Գյումրիում վերջին վեց ամիսներին հաշվառված լինելու օրենսդրական պայմանը տվյալ դեպքում պարտադիր է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելել է, որ գրանցումը կիրականացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ հիշատակված չափանիշներից բացի ունենալով նաև որոշակի քաղաքական հայեցողություն։

«Ինքնաառաջադրումն այս պահից կսկսվի և կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 12։00-ն։ Առաջադրման միակ տարբերակն ինքնաառաջադրումն է», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո