Քաղաքականություն

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքաառաջադրվել, ինչի վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, թե ովքեր կարող են մասնակցել Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ մասնակցել նախնական քվեարկությանը։

«Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքաառաջադրվել՝ [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները), կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով», - հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ ինքնաառաջադրման վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: 

Վարչապետի խոսքով՝ վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: 

«Այս տրամաբանությամբ՝ նախնական քվեարկությանը որպես թեկնածու կարող են առաջադրվել այն անձինք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են կամ կուսակցության համակիր, համախոհ և մոտիվացիոն նամակում պետք է պարտադիր այս թեմային անդրադարձ լինի։ Իհարկե, այս հանգամանքներում ակնհայտ է, որ Գյումրիում վերջին վեց ամիսներին հաշվառված լինելու օրենսդրական պայմանը տվյալ դեպքում պարտադիր է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելել է, որ գրանցումը կիրականացնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը՝ հիշատակված չափանիշներից բացի ունենալով նաև որոշակի քաղաքական հայեցողություն։

«Ինքնաառաջադրումն այս պահից կսկսվի և կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 12։00-ն։ Առաջադրման միակ տարբերակն ինքնաառաջադրումն է», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում