Առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին կդիտվի առանց տեղումների եղանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում կլինեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում կդիտվի քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Կարդացեք հոդվածը` Русский