Եվրոպա

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ 

Նախարար Ավանեսյանը գոհունակությամբ է արձանագրել ԱԷՄԳ հետ տարիների վերընթաց համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում ՀՀ կարողությունների մեծացման ուղղությամբ և շնորհակալություն հայտնել Գործակալության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարիներ շարունակ տրամադրված աջակցության համար, որը թույլ է տվել մի շարք բարդ ծառայություններ հասանելի դարձնել քաղցկեղ ունեցող պացիենտների համար: 

Նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ուռուցքաբանության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները, աշխատանքները։ 

Գլխավոր տնօրեն Գրոսսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ուշադրությունը և առողջապահության ջանքերը վերոնշյալ ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ և վերահաստատել ԱԷՄԳ պատրաստակամությունը շարունակելու աջակցությունն ու ընդլայնելու փոխգործակցությունը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում