Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լեհաստանի նախագահ  Անջեյ Դուդայի այցելությանը հայ-ադրբեջանական սահման, որն իրականացվել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում սպառնացել է Եվրոպայի խոշոր երկրներից մեկի ղեկավարին:

Ադրբեջանի դիվանագիտական կառույցն այդ այցելությունը որակել է որպես «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորում»: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում համապատասխան «դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել այս անբարյացակամ գործողության դեմ»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում