Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով 2024թ. դեկտեմբերի 1-ից համալրվող ծառայությունների ցանկը:

2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի`

  • գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, 
  • թիրեոտրոպ հորմոնի որոշում, 
  • Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

«Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին: 

Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում: 

Հաշվի առնելով արդի բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները` այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում: 

Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից»,- նշված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը:

 

Հայերեն

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս