Ֆոն դեր Լայենը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՀ-ի նոր կազմն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրոպական միության մի մասը: Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է ֆոն դեր Լայենը՝ նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՀ-ի անդամության թեկնածուներին ներկայացնելով վերջնական հաստատման համար։

Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ Եվրահանձնաժողովը կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ-ին անդամակցությանը և կանցկացնի անհրաժեշտ բարեփոխումներ։

«Եվրոպայի հանձնառությունն այս երկրներին էլ ավելի ուժեղ կլինի…. Եվ մենք այդ երկրներին կաջակցենք գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ հիմնված արժանիքների վրա, մինչև նրանք պատրաստ լինեն միանալու մեր միությանը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Դրա հետ մեկտեղ ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ նոր կազմի Եվրահանձնաժողովում Եվրամիության ընդլայնման համար պատասխանատվությունն ստանձնելու է սլովենուհի Մարտա Կոսը։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին