ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ Ներքին գործերի նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից, ընդգծելով, որ ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։
Նախարարությունից նաև հորդորում են վարորդներին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Կարդացեք հոդվածը` Русский