Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է թառափազգիներից, այժմ ներկայացնում է իշխանի բազմաթիվ տեսակներ։

Գործարանում ներդրվել է միջազգային փորձ և հատուկ տեխնոլոգիաներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՐՏ-ՖԻՇ ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ գործարանում տեղադրվել է նաև արևային կայան։ 

«Տարիների ընթացքում ստացել ենք ձկան յուրօրինակ տեսակներ. ունենք 7-8 տարեկան ձկներ, որոնցից կարող ենք ստանալ նաև սև խավիար։ Իմ բիզնեսի զարգացման մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք ենք բերել արտադրամասի սառնարաններ, սառույցի սարքավորումներ, արևային պանելներ, որոնք օգնեցին մեզ զարգացնել արտադրությունը։ Արևային կայանների միջոցով կարողացանք մեր ձկան ինքնարժեքը ավելի մատչելի դարձնել։ Աշխատում ենք սև խավիար արտադրելու ուղղությամբ, որը մեր համակարգերի շնորհիվ կվերամշակենք ու կարտահանենք»,- նշել է  ԱՐՏ-ՖԻՇ ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Թորոսյանը։

Այժմ ընկերության արտադրանքը առկա է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է ԱՊՀ երկրներ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը՝ իրականացնելով արտահանում նաև Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար