ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական բարեկամական հանդիպումը Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների բարեկամական հանդիպումը, որի ընթացքում նրանք կշփվեն ոչ պաշտոնական միջավայրում։ Որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ Տեղի կունենա ավանդական ընկերական հանդիպում»,- հայտնել է Ուշակովը։