Աշխարհ

Կանադան 2022-ից ի վեր 13, 6 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Կանադան 2022-ից ի վեր 13, 6 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի կառավարությունը մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 

«Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար (3,2 միլիարդ դոլար) ռազմական ծախսերի վրա», -ասել է նա։

Խոսելով Կիևի կարիքների համար վերջին ռազմական ծախսերի մասին՝ նա հիշեցրել է, որ Օտտավան ֆինանսավորել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կործանիչներ վարելու համար, ինչպես նաև NASAMS-ին է փոխանցել զենիթահրթիռային համակարգ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում