Թուրքիայում հետաքննում են Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անթալիայում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ավիավթարի հետաքննությունը վարում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային պատահարների հետաքննության կենտրոնը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Միջպետական ​​ավիացիոն կոմիտեն։

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի և Ռուսաստանի օդային օրենսդրության 13-րդ հավելվածի հիման վրա Միջպետական ​​ավիացիոն կոմիտեն նշանակել է լիազոր ներկայացուցիչ և խորհրդատուներ՝ հետաքննությանը մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 մարդատար ինքնաթիռի շարժիչը նոյեմբերի 25-ին Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բռնկվել էր։ 

«Ազիմուտ» ավիաընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Սոչի-Անթալիա չվերթը կատարող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել քամու պատճառով։ Ուղևորներին տարհանել են փչովի թեքահարթակներով, տուժածներ չկան։  

 

 

 

 

 

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը