Իրավունք

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

1 րոպեի ընթերցում

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ,  կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։

Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ իրավապահ մարմինների կողմից նոյեմբերի 12-ին գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում: Նա նշել էր, որ կան ձերբակալվածներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում