ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի «Թթի տնական օղի» ֆիլմի նախագիծը Չեխիայում կայացած Ջիհլավայի միջազգային կինոփառատոնի «Նոր տեսլականներ» ֆորումին արժանացել է Current Time TV մրցանակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Ռեժիսորը, պատերազմից հետո վերադառնում է նույն վայրեր` այս անգամ փնտրելու թթենու ապրեցնող կյանքի համը։ «Թթի արաղ ունե°ք»,-պարզ հարցով բացվում են թթենիներով հարուստ տարածաշրջանում ապրող մարդկանց պատմությունները։
Ֆիլմի և՛ սցենարիստը, և՛ ռեժիսորը, և՛ պրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է:
Նախագիծը ֆինանսավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ: