Հայաստանում անազատության մեջ գտնվողները անանուն բողոքներ ներկայացնելու հնարավորություն կունենան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նպատակ ունի ազատությունից զրկված անձանց համար ստեղծել պայմաններ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ 

Նախագծով նախատեսվում է ազատությունից զրկված անձանց համար ներդնել անանուն հաղորդումների ներկայացման համակարգ, ամրապնդել խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բողոքների քննության մեխանիզմները։

Նախագիծը միտված է ապահովելու, որ ազատությունից զրկված անձինք կարողանան անարգել հայտնել խախտումների մասին՝ առանց վախի կամ կաշկանդվածության։

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն անանուն հաղորդումների ներկայացման պայմանները, դրանց ընդունման միջոցներն ու ընթացակարգերը։ Սա հնարավորություն կտա ազատությունից զրկված անձանց ապահովել լիարժեք իրավական պաշտպանությամբ, նվազեցնել խախտումների փաստերը և խրախուսել դրանց բացահայտումը։

Սույն նախագծերը համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը, որոնք նպատակ ունեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումները։ 

Հայերեն English Español

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս