Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» մրցանակակիր ներկայացումը կբարձրանա Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով դեկտեմբերի 5-6-ին Հայաստանում առաջին անգամ կներկայացվի աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացումը։ Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը, որը հնարավոր է դիտել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոն Աբգարյանը Հայաստան է ժամանում իր թատերախմբի՝ Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) հետ։ 

«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։

Ներկայացումն ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին, «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը տեսողական և զգացմունքային տոնախմբություն է: 

 

Հայերեն فارسی

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում