ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի իշխող «Քաղաքացիական կոալիցիա»-ն 2025 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու կառաջադրի Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկիին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Տուսկը։
Լեհաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Ռաֆալ Թշասկովսկիից բացի թեկնածուների թվում են տնտեսագետ Սլավոմիր Մենցենը՝ ծայրահեղ աջ կոնֆեդերացիայից և Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավոր Ազատ հանրապետականներ խմբակցության պատգամավոր Մարեկ Յակուբյակը: