Գողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունն առաջարկել է երկարաձգել Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագիրը մինչև 2025 թվական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։ Այս փոփոխությունն ուղղված է ծրագրի իրագործման արդյունավետության ապահովմանը և պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով։

Նշվում է, որ «Նորավան» ենթակայանի և էլեկտրահաղորդման գծի տարածքներում արձանագրվել են գողության դեպքեր, ինչը դանդաղեցրել է շինարարական աշխատանքների ընթացքը։

Կնքված պայմանագրին կից ապրանքների և աշխատանքների ծավալների վերանայումից հետո ծրագրի ընդհանուր արժեքը նվազել է 1,06 միլիոն եվրոյով, կազմելով 106,84 միլիոն եվրո՝ նախկին 107,9 միլիոն եվրոյի փոխարեն։

Գողության դեպքերից բացի, աշխատանքների իրականացման ընթացքը դանդաղել է նաև պայմանագրային գործընթացների և մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով։

Նախագծի ընթացիկ վերջնաժամկետը 2024 թվականից փոխարինվում է 2025 թվականով։

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը և «Նորավան» ենթակայանը հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր, որոնք նպաստում են`Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, միջազգային էներգետիկ կապերի ընդլայնմանը, էներգիայի ապահով և արդյունավետ փոխանակման հնարավորության ստեղծմանը։

Նախագծի հաջող իրագործմամբ Հայաստանը կդառնա ավելի մրցունակ տարածաշրջանային էներգետիկ շուկայում՝ ապահովելով նոր հնարավորություններ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման համար։

 

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել