ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Տիգրան Դադունցը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հրամանի մեջ:
Ավելի վաղ վարչապետի մեկ այլ հրամանով Արմենուհի Հարությունյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: