ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը 7-րդ մեդալն է նվաճում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Անդրանիկ Ավետիսյանը եզրափակիչ գոտեմարտում ուժերը չափեց ԿԺԴՀ-ից Ջին Կիմ Կվանգի հետ: Ավետիսյանը հաղթեց 9:7 հաշվով:
Ավելի վաղ Զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Սուրեն Աղաջանյանը ու Գասպար Տերտերյանը, արծաթե մեդալակիր էր դարձել Սարգիս Բեգոյանը, բրոնզ էին նվաճել Հրաչյա Պողոսյանն ու Աշոտ Խաչատրյանը, Էլեն Բաբաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր: