Հայաստան

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Արմավիրի մարզպետի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Արմավիրի մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը նոյեմբերի 20–ին հրապարակվել է կառավարության գրավոր քվեարկության հարցերի շարքում: 

Նոյեմբերի 20–ին ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար կնշանակվի Դավիթ Խուդաթյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

Հրաժարական ներկայացնող պաշտոնյաների շարքում էր Գնել Սանոսյանը, ով նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում