Ռուսաստան

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում այդպես է մեկնաբանել Reuters գործակալության հրապարակումն այն մասին, որ Պուտինը պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի քննարկմանը: 

«Նախագահն իրոք բազմիցս, իսկ ավելի ճիշտ, մշտապես,  հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Reuters-ը, վկայակոչելով ռուսաստանցի նախկին և ներկա 5 պաշտոնյայի, հայտնել էր, որ Պուտինը պատրաստ է քննարկել հրադադարի շուրջ համաձայնագիրը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններից։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում