Մարզեր

Մարզերում մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում

1 րոպեի ընթերցում

Մարզերում մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ Կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կադաստրի կոմիտեն, հիշեցնելով, որ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

2024 թվականի հունվարի 1-ից ավարտվել է քաղաքային բնակավայր ընդգրկող խոշորացված համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում