Քաղաքականություն

Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար

1 րոպեի ընթերցում

Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։«Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,– գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Վահե Ղազարյանը։ Նրա հրաժարականը հաջորդել էր Կառավարության նոյեմբերի 15–ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությանը իրավապահ և դատական համակարգերի աշխատանքից։ Նոյեմբերի 18–ին հրաժարական տվեցին նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում