ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանոյում հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vietnam News-ը:
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հանոյի գրականության տաճար, որտեղ պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Վիենտնամի առաջին համալսարանի պատմությունն ու զարգացումը:
Գրականության տաճարը, որը կառուցվել է 1070 թվականին Լի դինաստիայի օրոք, եղել է Վիետնամի գիտելիքի և կրթական համակարգի խորհրդանիշը:
Նոյեմբերի 17-23-ը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վիենտնամ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի առաջին այցն է երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ավելի քան 30 տարվա ընթացքում։