ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ լիազորությունները վաղաժամկետ վայր դրած ավագանու մանդատը տրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ Գևորգյանին: