Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել. տեղի կունենան արտահերթ ընտրություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը։

Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը նույնպես հրաժարական է տալիս։

Ըստ Արձինբայի՝ նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ վարչապետի պաշտոնակատար՝ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Վալերի Բգանբան։

Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ընդդիմության և իշխանությունների միջև ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո Սուխումի կառավարական շենքերի համալիրում նոյեմբերի 15-ից գտնվող ցուցարարները սկսել են հեռանալ։ 

Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան հայտարարել է, որ երկրում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ։ 

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում հարցի լիակատար բացառման համար, ինչպես նաև նախագահի հրաժարականը։ 

Հայերեն English Русский

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել

Զեղծարարության 1000-ից ավելի դեպք, 876 մլն դրամի վնաս․ ԿԲ-ն առաջարկում է կիրառել Stop կանխարգելիչ գործիքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 15/07/26

Երևանում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակողը կալանավորվել է

Ասիական ինդեքսներ - 15/07/26

Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում առկա ատելության խոսքին հակազդելու կարևորությանը