Իրավունք

Նախագահ Խաչատուրյանը վեց դատավորներ է նշանակել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում

1 րոպեի ընթերցում

Նախագահ Խաչատուրյանը վեց դատավորներ է նշանակել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով վեց դատավորներ են նշանակվել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Գևորգ Մանուկյանը նշանակվել է Արմավիրի մարզի, Դավիթ Դաբաղյանը՝ Արագածոտնի մարզի, Վիրաբ Վարդանյանն ու Գրիգոր Հարությունյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի ևս երկու հրամանագրերով Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի և Արթուր Ոսկանյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վահագն Խաչատուրյանը նշանակումները կատարել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ներկայացված առաջարկությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում