Իրավունք

Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն

3 րոպեի ընթերցում

Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2024 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 15:55-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում, բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նշելով, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 14.20-ի սահմաններում ՀԱՊԱԿ-ի նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:  

Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի  շարք քննչական և վարութային գործողություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում