Սպորտ

Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին

1 րոպեի ընթերցում

Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները Չեռնոգորիայում շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  7-րդ տուրից հետո Հայաստանի երեք ներկայացուցիչները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանն ունեն 5,5 միավոր: Նրանք առաջատար Ալեքսանդր Ինջիչին զիջում են 1 միավոր. սերբ շախմատիստն ունի 6,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում