Հայաստան

Պետք է ավելի շատ աշխատել և մեր քաղաքացիների ակնկալիքները հնարավորինս բավարարել․ Անահիտ Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Պետք է ավելի շատ աշխատել և մեր քաղաքացիների ակնկալիքները հնարավորինս բավարարել․ Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի քաղաքացիների շրջանում բարձրանա գոհունակությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով այն դժգոհություններին, որոնք կառավարության նիստում արտահայտել է Նիկոլ Փաշինյանը դատական, իրավական, ուժային համակարգի աշխատանքի նկատմամբ։

Նախարարի կարծիքով՝ մշտապես պետք է ուշադիր լինել, թե քաղաքացիների մոտ ընդհանրապես փոփոխությունների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա, ինչի մասին էլ վարչապետը բարձրաձայնել է՝ նշելով, որ քաղաքացիների գոհունակությունը արդարության ընկալման մասով բավարար չէ: 

«Մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի այդ գոհունակությունը բարձրանա։ Պիտի անել ավելի շատ, պետք է անել ավելի ժամկետների մեջ՝ հստակ ձևով: Ես ինքս էլ մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել և հնարավորինս մեր քաղաքացիների ակնկալիքները բավարարել», - ասաց Ավանեսյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել իրավապահ մարմինների աշխատանքից՝ շեշտելով, որ հանրությունը պետք է տեսնի այն բարեփոխումների արդյունքները, որոնք արվել են իրավապահ համակարգում։ Վարչապետն ասել էր, որ արդյունքները տեսանելի չեն, իսկ իր համբերության բաժակն արդեն լցվել է։ Նիկոլ Փաշինյանը հավելել էր, որ այդ հարցով էլ խորհրդակցություններ էլ չի հրավիրելու, այլ կայացնելու է որոշումներ, քանի որ նույն կերպ չի կարող շարունակվել։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում