Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Թբիլիսիի միջնորդության պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Թբիլիսիի միջնորդության պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում, եթե վերջիններս ցանկանան դա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն, օրինակ, հանդես գա որպես միջնորդ կամ էլ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ այդ առումով արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունն առկա է նաև հիմա։ Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում