Եվրոպական առաջնորդները խնդրել են Բայդենի վարչակազմին ավելի ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական առաջնորդները դիմել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և խնդրել ավելի ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային՝ մինչ վարչակազմի փոփոխությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրը նշում է, որ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին, հայտնել է, որ մտադիր է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի արագ կնքմանը։ Եվրոպական կողմը մտահոգված է, որ այսպիսի համաձայնագիրը կարող է լինել Ուկրաինայի համար աննպաստ և ամրագրել Ռուսաստանի ձեռքբերումները, որոնք նա ունեցել է 2022 թվականից ի վեր։

Եվրոպայի ղեկավարներն ու պաշտոնատար անձինք կոչ են արել ԱՄՆ-ին ավելացնել Ուկրաինային մատակարարվող զինամթերքի և հրետանու ծավալը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսական հիմնական աղբյուրների նկատմամբ։ Նրանց պահանջներից մեկն է՝ խստացնել վերահսկողությունը, որպեսզի Մոսկվան չկարողանա ձեռք բերել արգելված տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել զինամթերքի արտադրության մեջ։

 

Հայերեն

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց